ՀՀ-ն և ՌԴ-ն կքննարկեն հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագրի խախտումները
Նմանատիպ
ՀՀ-ն և ՌԴ-ն խորհրդակցություն կանցկացնեն երկու երկրների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերի խախտումների հարցով։ Այս մասին Արմենպրեսի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին` երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։
«Հայկական կողմը պատրաստակամ է հետևողական քայլեր իրականացնել հիշյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պահպանման, ինչպես նաև խախտումների բացառման նպատակով»,- ասել է Ավետ Պողոսյանը:
ԲՏԱ նախարարի տեղակալը հայտնել է նաև, որ ռուսական կողմն ընդունել է հրավերը, խորհրդակցությունները նախատեսված են դեկտեմբերի կեսերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում