Իրանցի սահմանապահները Պարսից ծոցում մաքսանենգությամբ զբաղվող նավ են ձերբակալել
04/12/2023 15:00
Նմանատիպ
Իրանցի սահմանապահները Պարսից ծոցում նավ են ձերբակալել, որով փորձել են 500 հազար լիտր վառելիք տեղափոխել մաքսանենգ ճանապարհով։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 16 մարդ: Այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի սահմանապահ ուժերի հրամանատար Բահադար Էսմայիլին։
«Սահմանապահներն ու ծովային պահպանության բազաները տեղեկություն են ստացել, որ վառելիքի մաքսանենգներն ակտիվացել են․․․ Նրանք գնացել են մանրամասները պարզելու: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է կես միլիոն լիտր մաքսանենգ վառելիք»,- հայտնել է իրանցի պաշտոնյան։
Առգրավված վառելիքը գնահատվել է 201 միլիարդ 500 միլիոն իրանական ռիալ (մոտ 5 միլիոն դոլար):
Հետևեք մեզ նաև Telegram-ում