Առնո Դարչինյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն

Առնո Դարչինյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն

Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչի մրցումային երկրորդ օրը ոսկե մեդալի համար պայքարում են Հայաստանի վեց ներկայացուցիչներ։ Առաջինը մեր մարզիկներից աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկեց Առնո Դարչինյանը։

46 կգ քաշային կարգի եզրափակիչում Դարչինյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մագոմեդովն էր։

Առաջին ռաունդում մրցավարները նախապատվությունը տվեցին Ռուսաստանի ներկայացուցչին։ Մենամարտի ընթացքի վրա շատ կարևոր նշանակություն ստացավ երկրորդ ռաունդը, որի ընթացքում Առնո Դարչինյանը ակտիվություն էր դրսևորում։ Բայց Մագոմեդովը շատ լավ ու դիպուկ դիմավորում էր հայ բռնցքամարտիկին ու միավորներ վաստակում։ Արդյունքում նորից 5։0 հաշվով հաղթանակը ռաունդում շնորհվեց մրցակցին։

Երրորդ ռաունդում միայն նոկաուտը կարող էր վերջնական հաղթանակ ապահովել Դարչինյանին։ Հայ բռնցքամարտիկը անընդհատ շարժվում էր առաջ, և մեկ դրվագում Մոգոմեդովը հայտնվեց նոկդաունում։ Բայց ավելին անել Առնոյին չհաջովվեց։ Հաղթանակը շնորհվեց Իսլամ Մագոմեդովին։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Վաղարշակ Քեյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արեն Խառատյանն ու Սամվել Սիրամարգյանը դարձան արծաթե մեդալակիրներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում