Բռնցքամարտի ԱԱ-ում Հեղինե Պետրոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը
04/12/2023 15:55
Նմանատիպ
Բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի համար գոտեմարտում Հեղինե Պետրոսյանը (48 կգ) մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Պայալ Պայալի հետ։ Երեք ռաունդների ընթացքում էլ հնդիկ բռնցքամարտիկը անհամեմատ դիպուկ էր աշխատում և արժանի հաղթանակ տարավ, իսկ Հեղինե Պետրոսյանը բավարարվեց արծաթե մեդալով։
Նշենք, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող երեք աղջիկներից միայն Հեղինե Պետրոսյանին էր հաջողվել հասնել մինչև եզրափակիչ։
Առջևում Հայաստանի հերթական բռնցքամարտիկի՝ Տիգրան Հովսեփյանի եզրափակիչ մենամարտն է 50 կգ քաշային կարգում, որտեղ նրան մրցակիցն է լինելու բուլղարացի Անգել Դիմիտրով Յանկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում