Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է զոհվել
04/12/2023 18:17
![Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է զոհվել](https://times.am/v3/wp-content/uploads/2023/03/02ba0000-0aff-0242-7ef4-08da29f56115_cx3_cy13_cw64_w1200_r1-e1687434911542.jpg)
Նմանատիպ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում