ԱՄՆ-ը, Ավստրալիան և Ճապոնիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
04/12/2023 22:25
Նմանատիպ
ԱՄՆ-ը, Ավստրալիան և Ճապոնիան սկսել են «Յամասակուրա» (Լեռնային Սակուրա) համատեղ զորավարժությունների անցկացումը։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Զորավարժությունները, որոնց Ավստրալիայի զինված ուժերի ներկայացուցիչներն առաջին անգամ են մասնակցում, կանցկացվեն մինչև դեկտեմբերի 13-ը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ զորավարժությունների ընթացքում կմշակվեն ճապոնական, ամերիկյան և ավստրալական զորքերի համատեղ գործողությունները՝ Ճապոնիան արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար: Նշվում է, որ Ավստրալիայի ստորաբաժանումները գտնվելու են ամերիկյան հրամանատարության ներքո:
«Յամասակուրա» շարքի վարժանքներն անցկացվում են 1982 թվականից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում