Ուկրաինայի վիճակը ծանր է. Պետքարտուղարություն

Ուկրաինայի վիճակը ծանր է. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգներն Ուկրաինայի վիճակը ծանր է գնահատում՝ հաշվի առնելով, որ Կիևին աջակցելու համար ամերիկյան վարչակազմի հատկացրած գումարը շուտով կսպառվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։ Փոխանցում է Ռիա Նովստին։

«Ռազմի դաշտում իրավիճակը, միանշանակ, ծանր է։ Ինչ վերաբերում է լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքին, ապա մենք լրջորեն մտահոգված ենք, որ միջոցները սպառվում են»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Ինչպես ընդգծել է Միլլերը, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ի սկզբանե նախագահ Ջո Բայդենին հատկացված ընդհանուր միջոցներից ծախսվել է արդեն գումարի ավելի քան 97 տոկոսը։

«Շատ շուտով դրանք կսպառվեն»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում