Իրանի նախագահը կմեկնի Մոսկվա

Իրանի նախագահը կմեկնի Մոսկվա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին կմեկնի Մոսկվա, որտեղ երկկողմ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Հինգշաբթի առավոտյան Իրանի նախագահը Մոսկվա կմեկնի Ռուսաստանի նախագահ Պուտինի պաշտոնական հրավերով՝ գլխավորելով Իրանի պետական անձանց և առևտրատնտեսական շրջանակների ներկայացուցիչների բարձրաստիճան պատվիրակությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մոսկվայում Ռաիսին խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարցերի շուրջ, ներառյալ տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև կքննարկի մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատկապես իրավիճակը Պաղեստինում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում