Բրիտանիան կարող է ստիպել Ուկրաինային նստել բանակցությունների սեղանի շուրջ

Բրիտանիան կարող է ստիպել Ուկրաինային նստել բանակցությունների սեղանի շուրջ

Բրիտանացի դիվանագետները պատրաստվում են ստիպել Կիևին գնալ բանակցությունների Մոսկվայի հետ՝ հանուն հակամարտության ավարտի։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Express պարբերականը՝ նշելով, որ Զելենսկու հանդեպ ճնշումներն աճում են նաև երկրի ներսում։

Պարբերականը մեջբերում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլյուչկոյի հայտարարությունը, թե՝ գերագույն հրամանատարը, որ գնալով վերածվում է ինքնակալի, դեռ կվճարի իր սխալների համար։ 

Նյութի հեղինակներն ընդգծել են, որ Ուկրաինայի հակահարձակումը չունեցավ այն հաջողությունը, որի վրա հույս ունեին շատերը, այդ թվում՝ Ուկրաինայի իշխանությունները: Նրանց կարծիքով՝ դա կասկածի տակ է դնում հակամարտությունում հաղթանակ տանելու՝ Ուկրաինայի կարողությունը։

«Դիվանագիտական շրջանակներում խոսվում է այն մասին, որ ճնշում գործադրեն Կիևի վրա և ստիպեն նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասվում է հրապարակման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում