Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ հերթական նիստին

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ հերթական նիստին

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այս մասին հայտնել Է ՀՀ խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և ՀԱՊԿ ԽՎ 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցելու նաև Ազգային ժողովի պատվիրակությունը»,-հայտարարել է մամուլի խոսնակը։ 

Խաչատրյանը հավելել է, որ այդ մասին Հայաստանի խորհրդարանի խոսնակը երեքշաբթի օրը տեղեկացրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

ՀԱՊԿ նիստին մեկնելուց հրաժարվելու մտադրության մասին Սիմոնյանը հայտարարել էր նոյեմբերի վերջին: Նա իր մասնակցությունն անվանել է «անտեղի ներկա իրավիճակում» և հայտարարել, որ կազմակերպությունը «չի կատարում Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունները»: Ընդ որում, Սիմոնյանը նշել է, որ Երևանի հարաբերությունները կազմակերպության հետ սառեցված չեն, և կազմակերպությունից դուրս գալու որոշում չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում