ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 4-ին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին տեղեկացրել է Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Քննարկել ենք անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գրիգորյանը և Սալիվանը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում վերահաստատել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում