Լավրովն ու Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցերը և Կասպյան «հնգյակի» շրջանակներում համագործակցության խնդիրները, հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

«Տարածաշրջանային խնդիրների շուրջ քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ նախարարները քննարկել են նաև Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների իրականացումը։

ՌԴ ԱԳՆ-ից հավելել են, որ կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ Կասպյան «հնգյակի» շրջանակներում համագործակցության խնդիրները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում