Հայաստանը Կահիրեում մասնակցում է EDEX 2023 միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը Կահիրեում մասնակցում է EDEX 2023 միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների «ԷԴԵՔՍ 2023» միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ–ից 12 ընկերությունները ցուցահանդեսին մասնակցել են «Հայաստան» միասնական տաղավարի ներքո` ներկայացնելով պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ցուցահանդեսն անցկացվում է Կահիրեում, պաշտոնական բացմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ցուցահանդեսն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հովանավորությամբ:

Այս տարի նախատեսվել է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների և 35 հազար այցելուների մասնակցություն:

ԷԴԵՔՍ–ը պաշտպանության և անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում