Meta-ի բաժնետոմսերը էժանացել են հաշված ժամերի ընթացքում

Meta-ի բաժնետոմսերը էժանացել են հաշված ժամերի ընթացքում

Meta-ի բաժնետոմսերը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, Նյու Յորքում 3,6%-ով էժանացել են հաշված ժամերի ընթացքում: Անկումը հաջորդեց ընկերության համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ երկու տարվա ընթացքում առաջին անգամ բաժնետոմսերի վաճառքի մասին լուրերին:

Meta-ի բաժնետոմսերը իջել են մինչև 313,66 դոլար, ինչը 2023 թվականի նոյեմբերի 3-ից ի վեր ամենացածր մակարդակն է: Դրանից հետո անկումը փոքր-ինչ դանդաղեց, սակայն այն կրկին արագացավ՝ հասնելով մոտ 2,8%-ի:

Նշենք, որ ամերիկացի միլիարդատեր, Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը երկու տարվա ընթացքում առաջին անգամ վաճառել է ընկերության բաժնետոմսերը մոտ 185 միլիոն դոլարով։ Այս մասին երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին, հայտնել էր Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկյան կարգավորիչի տվյալները։

Վերջին անգամ Ցուկերբերգը բաժնետոմսեր էր վաճառել 2021 թվականի նոյեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում