ՑԱԽԱԼ-ն անցել է Գազայում ցամաքային գործողության երրորդ փուլին
Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) անցել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլին։ Այս պահին ցամաքային ուժերը շրջապատում են Գազայի հարավի ամենամեծ քաղաքը՝ Խան Յունիսը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին։
«Պատերազմի սկսվելուց 60 օր անց մեր ուժերը շրջապատում են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանը։ Միաժամանակ մենք շարունակում ենք ամրապնդել մեր դիրքերը Գազայի հյուսիսում։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ զինյալներ, այդ թվում՝ հրամանատարներ: Մենք անցել ենք ցամաքային գործողությունների երրորդ փուլին», – ասել է Հալևին։
Նրա խոսքով` ովքեր կարծում էին, թե ՑԱԽԱԼ-ը դժվարություններ կունենա մեկշաբաթյա հրադադարից հետո ռազմական գործողությունների վերսկսման հարցում, սխալվել են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում