ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա

Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ ուղիղ ձևաչափով, տեսակապով և դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա։ Այս մասին  ՌԻԱ Նովոստի-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանի խորհրդարանը պատվիրակությունը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։

Պատասխանելով գործակալության հարցին, թե կան երկկողմանի հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրների միջև, Կարասինը նշել է. «Իհարկե, կան շատ ակտիվ հարաբերություններ՝ և՛ ուղիղ, և՛ տեսակապով, և՛ դեսպանատների միջոցով՝ կանոնավոր»։

Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյոք խոսք կա խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, Կարասինն ընդգծել է. «Մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում