Քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի հետ
06/12/2023 10:16
Նմանատիպ
Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հետազոտությունները վկայում են, որ քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ:
Այս երեխաները առողջական լուրջ խնդիրների առաջացման ավելի մեծ ռիսկ են ունենում, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման, ասթմայի և շնչառական այլ խնդիրների, քնի խանգարումների և լյարդի հիվանդությունների զարգացման առումով:
Նրանք կարող են նաև ունենալ հոգեբանական ազդեցություններ, ինչպիսիք են` ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը: Ապացուցված է, որ քաղցր ըմպելիքների ընդունման նվազեցմամբ բարելավվում է երեխաների առողջությունը: