Ադրբեջանական Palladium ընկերությունը արկեր է արտադրում Ուկրաինայի զինված ուժերի համար
Նմանատիպ
Ադրբեջանական Palladium ընկերությունը արկեր է արտադրում Ուկրաինայի զինված ուժերի համար։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո բլոգերներից մեկն անզգույշ հրապարակում էր արել այս թեմայով։
Ուկրաինացի բլոգեր Ռոման Բոչկալան հրապարակում էր արել, որտեղ պարծենում էր 122 մմ տրամաչափի արկերի արտադրության կադրերով՝ նշելով, որ դրանք պատրաստվել են «գործընկեր երկրներից մեկում»։ Սակայն նա մոռացել է մի փոքրիկ մանրուքի մասին՝ իր հետևում գտնվող ցուցանակը, որի վրա հստակ երևում է Palladium Defence and Security Solutions արտադրող ընկերության անունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Բաքվում։ Ավելին, նրա պաշտոնական կայքում նշվում է, որ այն Ukroboronprom-ի գործընկերն է։
Աղմուկից հետո բլոգերը հապճեպ ջնջել է կադրերը Palladium-ի արտադրամասերից՝ ասելով, որ իբր ամեն ինչ նկարահանել է ամերիկյան Lavr International-ի արտադրամասերից մեկում։ Ադրբեջանական ընկերությունն ինքը շտապել է հերքել տեղեկատվությունը. իբր ընկերությունը զինամթերք ընդհանրապես չի արտադրում, քանի որ օրենքը նրանց թույլ չի տալիս դա անել որպես մասնավոր ընկերություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում