Քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Միշելի մասնակցությամբ նոր հանդիպման հավանականությունը. Ալիև
Նմանատիպ
Քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ նոր հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Անձամբ ես և Ադրբեջանը միշտ աջակցել ենք Շառլ Միշելի ջանքերին՝ դադարեցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Նրա կողմից մի քանի հանդիպումներ են կազմակերպվել Բրյուսելում։ Այժմ մենք քննարկում ենք հնարավոր նոր հանդիպումը», – ասել է Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և մարտահրավերներ» խորագրով միջոցառմանը։
Նա նաև հավելել է. «Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում։ Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում