Արդյո՞ք Վաշինգտոնը հեռանում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններում միջնորդությունից
06/12/2023 16:26
Նմանատիպ
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ամերիկյան առաքելությունը մնացել է լուսանցքում, այժմ կան ռուսական և եվրոպական ուղղություններ։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմավարական հարաբերություններ կային, և Բայդենի վարչակազմը դա զրոյացրեց: Մենք չգիտենք, թե որն է պատճառը, մենք ասացինք, լավ, եթե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող այցելել ԱՄՆ, ապա ինչպե՞ս մեր արտգործնախարարը կարող է գնալ այնտեղ»։
Ադրբեջանի նախագահի խոսքով, եթե Սպիտակ տունն ասում է, որ հարաբերությունները նախկինի պես չեն լինելու, ապա ստացվում է, որ Վաշինգտոնը հեռանում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններում միջնորդությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում