ԵՄ-ում դեմ են արտահայտվել Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային փոխանցելու գաղափարին

ԵՄ-ում դեմ են արտահայտվել Ռուսաստանի ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային փոխանցելու գաղափարին

Եվրամիության մի քանի պետություններ չեն աջակցել Իսպանիայի այն առաջարկին, համաձայն որի, Ուկրաինային օգնելու համար կարելի է օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը։

Ինչպես գրում Է Politico-ն, այս առաջարկը քննարկվել է եվրաչինովնիկների և ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Իսպանիայի գնահատականներով՝ Ռուսաստանի բանկի պահուստներից ստացված շահույթը մինչև 2027 թվականը կարող է հասնել 17 մլրդ եվրոյի։

Նախաձեռնությանը դեմ հանդես եկողները հայտարարել են, որ այն «Ուկրաինային չի տա այն հրատապ ազդակը, որի կարիքն ունի», և դրա փոխարեն «վտանգում է Կիևին աջակցություն ցուցաբերելու ԵՄ հանձնառությունը»:

Իրենց դիրքորոշումը նրանք հիմնավորում են այն փաստարկով, որ Կիևի վարչակարգից «ամիսներ և, հնարավոր է, նույնիսկ տարիներ կպահանջվեն այդ գումարները ստանալու համար»։ Նրանք նաև կասկած են հայտնել, որ Մադրիդում ճիշտ են հաշվարկել շահույթի չափը։

Բացի այդ, ԵՄ երկրների մի շարք դեսպաններ Իսպանիային կասկածում են Ուկրաինայի համար միջոցներն այլ նպատակներով օգտագործելու փորձի մեջ։ Ընդ որում, Մադրիդի նախաձեռնությունը դուր չի եկել նաև «բազեներին», որոնք հանդես են գալիս Կիեւին սատարելու օգտին։

Նրանք իսպանական առաջարկը «ավելորդ» են համարել, քանի որ, նրանց համոզմամբ, ՌԴ ակտիվներից ցանկացած եկամուտ «պետք է գնա ի լրումն այն բանի, ինչը հավանության է արժանացել Ուկրաինային օգնելու համար, այլ ոչ թե նրա փոխարեն»:

Ինչպես հաղորդել Է EADaily-ն, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմի կողմից Կիևին օգնության նոր փաթեթը համաձայնեցնելուց Կոնգրեսի հրաժարվելը «բացարձակ խելագարություն» կլիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում