«Իրաքի իսլամական դիմադրությունը» հարաձակվել է ամերիկյան ռազմակայանի վրա
06/12/2023 21:52
Նմանատիպ
«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման կազմի մեջ մտնող շիա զինված խմբավորումները հայտարարել են, որ Իրաքի Անբարի նահանգում անօդաչու թռչող սարքով հարձակում են գործել ամերիկյան Այն ալ Ասադ ռազմակայանի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Շարժման հայտարարության համաձայն՝ Այն ալ Ասադ ռազմակայանին հարվածը հասցվել է՝ «ի պատասխան Գազայի հատվածում հակառակորդի հանցագործությունների»։ Ինչպես պնդում են շարժման կողմնակիցները, ԱԹՍ-ն «խոցել է առաջադրված թիրախը»։ Պատճառված վնասի մասին տեղեկատվություն չկա։
Վերջին անգամ Այն ալ Ասադ ռազմակայանը հարձակման է ենթարկվել նոյեմբերի 23-ին։ Այդ ժամանակ «Իրաքի իսլամական դիմադրության» ԱԹՍ-ները հարվածել էին նաև Իրաքյան Քրդստանի Էրբիլի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ռազմակայանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում