Գրիգորյանն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է հայ-ամերիկան հարաբերությունները
Նմանատիպ
Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են հայ-ամերիկան երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհուրդից:
«Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը»,- ասված է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում