ՄԻԵԴ-ը Ադրբեջանի մասին 85 որոշում է կայացրել

Մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շուրջ 85 որոշում է կայացրել ` վերանայելու Ադրբեջանից եկած գործերը: Այս մաասին հայտարարել է Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաևը:

Նրա խոսքերով Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ սկսած 2001թ-ից, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Ադրբեջանից ստացած գործերը քննել 2002թ-ից:

«Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանից եվրոպական դատարան տրված գործերում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ եվրոպական կոնվեցիայի խախտման 85 դեպք է գրանցվել», – նշել է նա:

Ռզաևի խոսքերով, 85 խախոտւմն այնքան էլ մեծ թիվ չէ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում