«Լենֆիլմ»-ը Հայաստանում ֆիլմ է նկարում
Նմանատիպ
Հայաստանում սկսվել են ռեժիսոր Դարյա Պոլտորացկայայի «Снег пригнул бамбук» դրամայի նկարահանումները։ Տեղեկությունը հաղորդում է «Լենֆիլմ» կինոստուդիայի մամուլի ծառայությունը:
Սյուժեի հիմքում հայ-ռուսական ընտանիքի պատմություն է։ Հերոսը ճապոնական քաղաքացիություն ստանալու հույսով տեղափոխվում է Կուրիլյան կղզիներից մեկը։ Ֆիլմում նկարահանում են Ռոբերտ Վանեսքեհյանը, Օլեգ Տակտարովը, Մարիա Ադամյանը, Պյոտր Բարանչեևը, Խաչիկ Մկրտչյանը, Ալիսա Կրետովան և այլք:
Ինչպես ասել է «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Ֆյոդոր Շչերբակովը, այս ֆիլմը տարբեր երկրների համատեղ արտադրության լավ օրինակ է:
«Սերտորեն աշխատում ենք Հայաստանի մեր գործընկերների հետ և հույս ունենք, որ ֆիլմն իր հանդիսատեսին կգտնի և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում»,- ասել է Շչերբակովը:
Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2025 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում