ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ որոշ զինատեսակների համատեղ արտադրություն կսկսի
Նմանատիպ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ տեսակի զենքերի համատեղ արտադրության և տեխնիկական տվյալների փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել են գերատեսչությունում, Վաշինգտոնում սկսվել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հարցերին նվիրված համաժողով։ Դրանում «ամերիկյան և ուկրաինացի պաշտոնյաները ստորագրել են մտադրության մասին հայտարարություն՝ կապված կարևորագույն զինատեսակների համատեղ արտադրության և երկրների միջև տեխնիկական տեղեկատվության առաջնահերթ փոխանակման հետ՝ ուկրաինական զինված ուժերի կարիքները հրատապ բավարարելու նպատակով»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ անհրաժեշտ է «ուժեղացնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական բազան՝ ինչպես նրան աջակցելու համար շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում ուժեղացնելու նրա ազգային հզորությունն ու զսպող ուժը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում