ՌԴ նախագահի ընտրությունները կլինեն 2024 թվականին

ՌԴ նախագահի ընտրությունները կլինեն 2024 թվականին

Դաշնության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին, համապատասխան որոշումը պալատն ընդունել է այսօրվա նիստում:

«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից», – ասված է փաստաթղթում:

Դաշնության խորհրդի սահմանադրական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Պոլետաևն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին բացատրել էր, որ ՌԴ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների նշանակումը Դաշնության խորհրդի բացառիկ լիազորությունն է:

Պոլատաևն ընդգծել էր, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ պաշտոնական հրապարակման օրվանից, փաստացի տրվում է ընտրարշավի մեկնարկը։

Նախագահի ընտրությունների ժամանակ մի քանի օր քվեարկություն անցկացնելու որոշումը կայացնում է ՌԴ ԿԸՀ-ն:

Պոլետաևը նշել է, որ ընտրությունների օրը տոնական օր չի հայտարարվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում