Ռաիսին և Պուտինը քննարկելու են «Հյուսիս-հարավ» նախագիծը
07/12/2023 15:25
Նմանատիպ
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը կլինի: Այս մասին ՌԴ մեկնելուց առաջ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Տեղեկությունը փոխանցում է IRNA գործակալությունը։
«Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս – հարավ» միջանցքի նախագիծը, և բանակցությունների թեմաներից մեկը դրա կառուցման արագացումն է»,-Իրանի առաջնորդի խոսքը մեջբերել է IRNA-ն:
«Հյուսիս-հարավ»-ը ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի Իրան-Հայաստան սահմանից մինչև Վրաստան-Հայաստան սահմանը (550-ից հասցնելով 490 կմ-ի), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում