Ինդոնեզիայի քաղաքացիները մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ պետական սահմանին
Նմանատիպ
Ինդոնեզիայի քաղաքացիները մուտքի վիզա կարող են ստանալ հենց ՀՀ պետական սահմանին։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա հնարավորություն տալ երկու երկրների քաղաքացիներին մուտքի վիզա ստանալ ըստ ժամանման՝ պետական սահմանի անցակետում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Հիմա Ինդոնեզիայի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև E-VISA համակարգի միջոցով։
Սահմանին վիզա ստանալու վճարը 500000 ինդոնեզական ռուփիա է (շուրջ 30 ԱՄՆ դոլար), որը վճարելուց հետո քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր 30 օրով՝ մեկ անգամ ևս 30 օրով երկարաձգելու հնարավորությամբ։
Ժամանելուն պես վիզայի դիմելու համար անհրաժեշտ է տրամադրել հետադարձի կամ այլ երկիր ճամփորդելու տոմս, ինչպես նաև անձնագրի վավերականությունը պետք է լինի առնվազն 6 ամիս՝ մինչև Ինդոնեզիայում գտնվելու նախատեսված ժամկետի ավարտը։
Նշենք, որ ՀՀ քաղաքացիների շրջանում Ինդոնեզիայի առավել հանրահայտ զբոսաշրջային ուղղություններից է համարվում Բալի կղզին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում