Ադրբեջանը հրապարակել է Գագիկ Ոսկանյանի դատավճիռը
Նմանատիպ
Բաքվում հրապարակվել է ադրբեջանցիների կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավաճիռը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ապօրինի սահմանահատումից մինչև ահաբեկչություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում