Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Թայմ ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ»
Նմանատիպ
«Սվիֆթի՝ որպես արվեստագետի նվաճումները՝ մշակութային, քննադատական և առևտրային առումներով, այնքան շատ են, որ դրանք վերապատմելը գրեթե անտեղի է թվում: Որպես փոփ աստղ՝ նա կարող է կանգնել Էլվիս Փրեսլիի, Մայքլ Ջեքսոնի և Մադոննայի կողքին. որպես երգահան նրան համեմատել են Բոբ Դիլանի, Փոլ Մաքքարթնիի և Ջոնի Միտչելի հետ», -գրում է ամսագիրը, անվանելով նրան «մոնոկուլտուրա»։
«Սա ամենահպարտ ու երջանիկ զգացողությունն է, ինչը ես երբևէ զգացել եմ»,-պատվավոր տիտղոսը մեկնաբանել է երգչուհին:
Այժմ Թեյլոր Սվիֆթը շարունակում է The Eras Tour համաշխարհային շրջագայությունը, որը մեկնարկել է կորոնավիրուսի համավարակից անմիջապես հետո, իսկ կավարտվի միայն 2024 թվականի վերջին։ Ամսագրի տվյալներով՝ շրջագայության շրջանակներում երգչուհին 66 համերգ է անցկացրել, որոնցում եղել է ամեն ինչ ՝ սկսած արտակարգ ծննդաբերությունից մինչև երկրպագուհու մահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում