Կիևն ԱՄՆ-ից խնդրել է կործանիչներ, ուղղաթիռներ և հակահրթիռային համակարգեր

Կիևն ԱՄՆ-ից խնդրել է կործանիչներ, ուղղաթիռներ և հակահրթիռային համակարգեր

Կիևն ԱՄՆ-ին է փոխանցել անհրաժեշտ նոր սպառազինությունների ցանկը, որում խնդրել է կործանիչներ, ուղղաթիռներ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթերը, որոնք հայտնվել են նրա տրամադրության տակ։ Պարբերականի տվյալներով՝ Կիևի կողմից հայցվող սպառազինությունների ցանկը Վաշինգտոնին է ներկայացվել դեկտեմբերի 6-ին կայացած փակ նիստի ժամանակ, որին ներկա են եղել պետական պաշտոնյաներ և պաշտպանական արդյունաբերության ղեկավարներ:

Նոր ցուցակում ընդգրկվել են THAAD ՀՀՊ համակարգեր, F/A-18 Hornet կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռներ, Apache և Black Hawk ուղղաթիռներ, C-17 Globemaster և C-130 Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռները, Sky Guardian mq-9B անօդաչու թռչող սարքեր:

Ցուցակում տեղ են գտել նաև Ուկրաինայի մոտ արդեն առկա սպառազինությունները, այդ թվում ՝ Abrams տանկեր, 155 միլիմետրանոց հրետանի, F-16 կործանիչներ, ինչպես նաև հեռահար atacms հրթիռներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում