Լարսում խնդիրները վերացվել են

Լարսում խնդիրները վերացվել են

Դեպի Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Վերին Լարսի վրացական կողմի՝ «Դարյալ» անցակետի տեղեկատվական համակարգում տեխնիկական խնդիրների վերացումը, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները հաշվի առնելով՝ Վլադիկավկազ-Լարս հատվածով թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով՝ մինչև հետագա ծանուցումը ըստ անհրաժեշտության»,-հայտնել է Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում