Ազատ առևտրի համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցությունը. Պուտին
08/12/2023 10:37
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի համագործակցության ընդլայնման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ։
2019 թվականի հոկտեմբերին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ քանակությամբ ապրանքների մաքսատուրքերի նվազեցում):
Դրանից հետո բանակցություններ են սկսվել մշտական հիմունքներով համաձայնագրի կնքման շուրջ։ Կողմերն ավարտել են առարկայական քննարկումները և վերջնական տեսքի են բերում ապագա փաստաթղթի մանրամասները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում