ԱՄՆ-ն նշել է, թե ինչպես է ապագայում կառավարվելու Գազայի հատվածը

ԱՄՆ-ն նշել է, թե ինչպես է ապագայում կառավարվելու Գազայի հատվածը

Պաղեստինի ազգային վարչակազմն այս պահին պետք է կարևոր դեր խաղա Գազայի կառավարման գործում։ Այս մասին կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին տեղակալ Ջոն Ֆայները:

«Ես կհարցնեի, թե որն է այս պահին այլընտրանքը։ Մենք կարծում ենք, որ հենց հիմա Պաղեստինյան վարչակազմը պետք է կարևոր դեր խաղա ոչ միայն Հորդանան գետի Արևմտյան ափին, այլև Գազայում»,- ասել է Ֆիները Ասպենի ֆորումի միջոցառման ժամանակ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է հանդես գալու Գազայի հատվածը Մահմուդ Աբբասի գլխավորությամբ Պաղեստինյան ազգային վարչակազմի վերահսկողությանը հանձնելուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում