Թուրքիայում երկաթուղիների մասնավորեցում է սպասվում

Թուրքիայի երկաթուղային համակարգը կմասնավորեցվի: Նման հայատարարությամբ է հանդես եկել երկրի տրնասպորտի և կապի նախարար Լյուտֆի Էլվան: Այս մասին տեղեկացնում է թուրքական Kanal7-ը:

Նրա խոսքերով, Թուրքիայի երկաթգծային համակարգի սեփականաշնորհումը սպասվում է իրականացնել սկսած հաջորդ տարվանից:

Էլվան նշել է, որ ներկա պահին Թուրքիայում վերանորոգված են երկաթուղիների 90 տոկոսը:

Թուրքիայի ազգային երկաթուղային ընկերությունը (TCDD) հիմնվել է 1927թ-ին: Թուրքիայում երկաթուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 8 600 կմ:Նախատեսվում է մինչ 2023թ-ը երկաթուղիների ընդհանուր երկարությունը դարձնել 25 հազար կմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում