ԵԽ-ն լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար

ԵԽ-ն լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար

Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար։ Այս մասին հայտարերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը։

Ալիևը նախօրեին հրապարակված Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը որակել է որպես փոխադարձ քաղաքական կամքի դրսևորում՝ նպաստելու փոխադարձ խաղաղության օրակարգին և կարգավորելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները:

Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ «բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը և մասնավորապես՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը»։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման գործընթացին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում