ԱՊՀ երկրները Մոսկվայում քննարկել են Եվրոպայում սպառազինությունների վերահսկման հարցերը

ԱՊՀ երկրները Մոսկվայում քննարկել են Եվրոպայում սպառազինությունների վերահսկման հարցերը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ներկայացուցիչները զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի նիստում քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության չափման ռազմաքաղաքական ասպեկտները և Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նիստին մասնակցել են Ադրբեջանի (որպես դիտորդ), Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության չափման ռազմաքաղաքական ասպեկտների, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդիրների, ներառյալ վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների, ինչպես նաև Վիեննայի բանակցային համաժողովների շրջանակներում փոխգործակցության շուրջ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ից:

ԱՊՀ անդամ պետությունները պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը կայուն խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման համար փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում