Բռնի տեղահանված արցախցիները աշխատանքի են անցնում
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 5351–ն արդեն աշխատանքի են անցել։ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը` ներկայացնելով արցախցիների զբաղվածության վերաբերյալ առկա տեղեկությունները։
«Այս պահի դրությամբ մշակող արդյունաբերության ոլորտում 674 անձ է աշխատում, կրթության ոլորտում` 947, սպասարկման և ծառայության ոլորտում` 731, շինարարության ոլորտում` 420 անձ, և այլն։ Դեկտեմբերի 4-ի դրությամբ միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոնները որպես աշխատանք փնտրող անձ հաշվառել են շուրջ 3929 մարդու։ Այդ անձանցից 3737-ը գործազուրկի կարգավիճակ են ստացել, որոնցից 1608-ն էլ աշխատանքի տեղավորվելու ուղեգիր է ստացել։ ԼՂ–ից բռնի տեղահանված 438 անձ արդեն իսկ աշխատում է»,– նշել է Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում