Վերին Լարս անցակետում շուրջ 3,3 հազար բեռնատար է սպասում
Նմանատիպ
Վերին Լարս անցակետում շուրջ 3,3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելուն։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։
Ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է ընդհանուր առմամբ 3276 բեռնատար։
Հաղորդվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների համար։ Սահմանափակումները մտցվել են ձյան և մերկասառույցի պատճառով։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։
Sputnik Արմենիան, իր հերթին, հայտնում է, որ Վերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած։
«500 բեռնատար ՀՀ-ից ՌԴ ուղղությամբ է սպասում ճանապարհը բացվելուն, 1000 բեռնատար էլ` հակառակ ուղղությամբ»,– աղբյուրի հետ զրույցում նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում