Հայաստանի շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ

Հայաստանի շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ

Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Տեղումները կշարունակվեն նաև առաջիկա երկու օրերին։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։

Այսօր Երևանում նույնպես տեղումներ կգրանցվեն, գիշերը և առավոտյան՝ մառախուղ։

Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 7-9, գիշերը` 2-6 աստիճան տաքության սահմանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում