Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Վերին Լարսի ճանապարհը փակվել էր բեռնատարների համար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչի հետևանքով շուրջ 3,3 հազար բեռնատարներ էին կուտակվել, որոնցից 1500-ը հայկական էին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում