ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Էրդողանի հայտարարությանը
09/12/2023 14:22
Նմանատիպ
«Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։
Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար:
Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահը «սադրանք» որակեց Հայաստան զրահամեքենաներ ուղարկելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում