Գազային սպասվում է «տոտալ կոլապս». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Գազային սպասվում է «տոտալ կոլապս». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է Գազայում մարդասիրական աջակցության համակարգի «ամբողջական կոլապսի» մասին, ինչը, նրա կարծիքով, կործանարար հետևանքներ կունենա: Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը։

Գուտերեշը հայտարարել է, որ այդ գործընթացը կհանգեցնի Գազայում հասարակական կարգի տոտալ ոչնչացմանը և կմեծանա ճնշումը նրանց Եգիպտոս տեղափոխման հարցում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։

Լրատվամիջոցը նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել բանաձև, որը պահանջում է շուտափույթ հումանիտար հրադադար հաստատել Գազայում:

Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացրած բանաձևի տեքստին վետո է դրել ԱՄՆ-ը, որը Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին հանդիսանում է Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում