Հանդիպել են Հաքան Ֆիդանը և Բլինկենը

Հանդիպել են Հաքան Ֆիդանը և Բլինկենը

Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի կոնտակտային խմբի կազմում ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի խնդրանքով։

Նախարար Ֆիդանի ժամանակացույցում նախատեսված են նաև հանդիպումներ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։

Գործակալության փոխանցմամբ, արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջյու Կեչելին հայտնել է, որ կոնտակտային խումբը հանդիպումներ կունենա նաև Կանադայում:

Շաբաթ օրը նախատեսված են երկու առանձին հանդիպումներ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում