Apple-ը Հնդկաստանում կարտադրի բոլոր iPhone-ների մեկ քառորդը

Apple-ը Հնդկաստանում կարտադրի բոլոր iPhone-ների մեկ քառորդը

Ամերիկյան Apple կորպորացիան առաջիկա 2-3 տարում ծրագրում է տարեկան ավելի քան 50 մլն iPhone արտադրել Հնդկաստանում: Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Apple-ը ծրագրում է առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում Հնդկաստանում տարեկան արտադրել ավելի քան 50 միլիոն iPhone, իսկ դրանից հետո նախատեսվում է թողարկել ևս տասնյակ միլիոն միավոր», – նշում է պարբերականը:

Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ ՝ եթե պլաններն իրականացվեն, Հնդկաստանին բաժին կհասնի iPhone-ի համաշխարհային արտադրության մեկ քառորդը, իսկ տասնամյակի վերջում այդ մասնաբաժինը կավելանա: Ակնկալվում է, որ Հարավային Կարնատակա նահանգում Կառուցվող Foxconn գործարանը կսկսի գործել ապրիլին և առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում տարեկան կարտադրի 20 միլիոն բջջային հեռախոս, հիմնականում iPhone:

Աղբյուրները նշում են, որ Apple-ը նաև ընտրել է Հնդկաստանը որպես իր հարթակ բյուջետային iPhone-ների արտադրության փուլի համար, որոնք կվաճառվեն 2025 թվականին:

Բացի այդ, Bloomberg գործակալության տվյալներով, հնդկական Tata Group կոնգլոմերատը ծրագրում է Հնդկաստանի հարավում կառուցել երկրում iPhone-ի հավաքման խոշորագույն գործարաններից մեկը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Apple-ն ակտիվացրել է իր գործունեությունը Հնդկաստանում և դարձել է այդ երկրից բջջային հեռախոսների խոշորագույն արտահանողը: Թայվանական Foxconn Technology Group ընկերությունը՝ էլեկտրոնիկայի խոշորագույն պայմանագրային արտադրողը և iPhone հավաքողը, սկսել է iPhone 15-ի թողարկումը Հնդկաստանի Թամիլնադ նահանգի գործարանում: Հնդկաստանում արտադրվում է հեռախոսի երկու տարբերակ՝ iPhone 15 և iPhone 15 Plus:

Հետևեք մեզ նաև Telegram-ում