ԵՄ-ն մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել
Նմանատիպ
Եվրամիությունը մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել և վարժեցնել հայ զինծառայողներին։ «Իզվեստիայի» հետ զրույցոմ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն:
«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ– ն ոչ թե ռազմական դաշինք է, այլ քաղաքական և տնտեսական հանրություն»,- ասել է Ստանոն։
Նա նշել է, որ Եվրամիությունը չի նախատեսում նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Եվրամիությունում ուսումնասիրում են հայկական բանակին խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ լուծումներ դեռևս չկան:
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ Եվրամիությունը լրացուցիչ կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին աջակցելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում