Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը համարել է խիզախություն

Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը համարել է խիզախություն

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթում Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը համարել է խիզախություն։

«Այստեղ ես կցանկանայի ընդգծել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին, շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգությունները բերեցին այս երկրին և այս ժողովրդին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, որը իր «X»-ի միկրոբլոգում կիսվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում