Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Նմանատիպ
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանային կայունության ամրապնդման գործում: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի` փոխադարձ գործողությունների և համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ երկու կողմերի գերիների ազատ արձակումը։ Դա համարում ենք դրական իրադարձություն»,– ասել է նա։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է տարածաշրջանային կողմերի միջև խաղաղ հռետորաբանության և վստահության մթնոլորտի ամրապնդում։ Նա հույս է հայտնել, որ այդ միջոցները կհանգեցնեն խաղաղության և կայունության:
Քանանին վստահեցրել է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման գործում Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում