Հունաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Հունաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը մտադիր է մոտ ապագայում Հայաստան այցելել։ Այս մասին նա հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի ձևաչափով հանդիպումից առաջ։

«Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայում ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,– նշել է Հունաստանի ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է, որ ծանր ու կարևոր օրակարգով են եկել խորհուրդ։

«Հունաստանը կարևոր միջազգային կշիռ է ձեռք բերել, որը կիրառում է միջազգային հարթակներում: Մեր երկիրը վստահելի գործընկեր է բոլոր միջազգային և տարածաշրջանային խաղացողների համար։ Շնորհիվ դրա, մենք խոհեմությամբ և ինքնավստահությամբ բարեկամության կամուրջներ ենք կառուցում մեր ավելի լայն տարածաշրջանում՝ միտված ներկային և ապագային»,– նշել է Գերապետիտիսը։

Ըստ հույն դիվանագետի` հուսադրող չեն նաև մյուս` տարածաշրջանային և միջազգային ճակատներում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարյան Աֆրիկայում, ու կայուն խաղաղության համար ավելի շատ պետք է ջանքեր գործադրվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում